Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եթե մասսայական օգտագործման որևէ ապրանքի գին բարձրացվում է, դա խախտում է սոցիալականության սկզբունքը»

«Եթե մասսայական օգտագործման որևէ ապրանքի գին բարձրացվում է,  դա խախտում է սոցիալականության սկզբունքը»
26.06.2015 | 00:07

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը շարունակվում է:
«Երիտասարդների պահանջները բացարձակապես սահմանադրական են. ըստ մեր Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական երկիր է, այլ կերպ ասած, եթե մասսայական օգտագործման որևէ ապրանքի գին բարձրացվում է, դա խախտում է սոցիալականության սկզբունքը: Սոցիալական երկրում կառավարությունը չի կարող նպաստել այն բանին, որ գները բարձրանան, այսինքն՝ հակասոցիալական քաղաքականություն վարել»,- մեզ հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրա խոսքով՝ Սահմանադրության 1-ին կետի համար պայքարող երիտասարդները կա՛մ գիտակցում են դա, կա՛մ ոչ, բայց դա չէ էականը: Նրանք բացարձակապես սահմանադրական պայքար են մղում, և նրանց դեմ որևէ գործողություն կլինի հակասահմանադրական:
Գրողը նշեց նաև, որ եթե կառավարությունը չի կարողանում ապահովել ՀՀ Սահմանադրության 1-ին կետի կատարումը, ուրեմն ընդունում է իր անզորությունը և պիտի հրաժարական տա։ «ՀՀ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, իրավունք ունի կասեցնելու հոսանքի թանկացման մասին որոշումը»,- եզրահանգեց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ